▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ու Ազատ Գասպարյանի գաղտնիքը

Մի երկու շաբաթ առաջ Ազատ Գասպարյանի հետ էի խոսում: վերջում ասաց, որ լավ չի, բժիշկներն էլ լավ բան չեն ասում: Հետո, թե.
-Պիտի գրե՞ս:
-Այո:
-Ուրեմն, աղջիկս, կգրես` Ազատ Գասպարյանն ասաց, որ ամեն ինչ կարգին է, լուրջ բան չկա /թող չմտահոգվեն/:
Հետո փոշմանեց ու` «է, բան էլ մի գրի», ու խնդրեց չհրապարակել հարցազրույցը:

Հիմա մի չհրապարակված, բայց ձայնագրիս մեջ պահվող փոքրիկ հարցազրույց ունեմ, իմ ու Ազատ Գասպարյանի գաղտնիքը:

Հ. Գ. Ազատ Գասպարյանը օգոստոսի 13-ին կդառնար 70 տարեկան:((((

Կարինե Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ այսօր, ծանր հիվանդությունից հետո վախճանվել է  ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին