▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլի» պատգամավորը պաշտոնական հարցում է ուղարկել առողջապահության նախարարությանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրել է․

«Այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարությանը՝ խնդրելով առկայության դեպքում ինձ տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի անչափահաս է Կովիդ-19-ով վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսացել հունիս-օգոստոս ամիսների ընթացքում:

Նաև խնդրել եմ պատասխանել, թե արդյոք կա՞ մասնագիտական եզրակացություն, որ մի քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, իսկ եթե կա նման վտանգ, ապա ունե՞նք արդյոք արագ ռեաբիլիտացիայի գործիքակազմ, հմտություններ և ռազմավարություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին