▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմքայլական Անուշ Բեղլոյանը Շուշին Շուշա անվանեց

«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը պնդում է, որ «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում արված իր հայտարարությունները խեղաթյուրվել են:



Երբ լրագրողները միացրին Բեղլոյանի ձայնով անգլերեն ձայնագրությունը` խնդրելով, որ պատգամավորն իր ասածը թարգմանի, նա խնդրեց լրատվամիջոցներից մեկում հրապարակված թարգմանությունը: Բայց լրագրողները պնդեցին, որ իր խոսքը հենց ինքը թարգմանի: Բեղլոյանն էլ այսպես թարգմանեց. «Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում՝ կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից ավելի լավ դա հիմնավորել որևէ մեկը չի կարող»:

Լրագրողներից մեկը, սակայն, նկատեց, որ բառացի այլ կերպ է թարգմանվում. «Բառացի ասում եք, որ մենք պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք հին խոսակցությանը, թե ում հողերն են դրանք և ով է սկսել պատերազմը»:

 «Այս պահին 7 շրջանը և ավելին հանձնված են Ադրբեջանին»: Եվ լրագրողի՝ «ես գիտեի՝ պատերազմով են... » դիտարկումից հետո միայն իր ձևակերպման մեջ ավելացրեց «պատերազմ» արտահայտությունը:

Շուշիի մասին խոսելիս էլ Անուշ Բեղլոյանը  քաղաքը նախ անվանեց Շուշա, հետո միայն ուղղեց՝ Շուշի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին