▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմքայլականները շրջանառությունից հանել են դիմակների մասին նախագիծը

ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը, որը նախատեսում էր բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50000 դրամ:

Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:

Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ»:

Նշենք, որ նույն թեմայի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է.

«Հարգելի քաղաքացիներ, որպես ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցի զեկուցող, տեղեկացնում եմ, որ վաղը նախատեսված նիստում ներառված չէ դիմակ չկրելու համար տուգանքների չափը բարձրացնող օրենքի նախագիծ:

Իմ քայլը խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չհամարեց ընդգրկել հարցը օրակարգ։

Առողջ եղեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին