Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի գրառումը.
«Ի՞նչ անել
2 օր է մտածում եմ, թե ի՞նչ պետք է անել ու դժվարանում եմ ճիշտ պատասխանը գտնել: Հետո շատերն, իհարկե, կսկսեն հետհայացք գցելով վերլուծել, թե ինչ էր պետք անել, որը չարվեց, և ինչ չպիտի արվեր, որն արվել է: Բայց պետք է հասկանալ հիմա, վերլուծելով այս պահին եղած հնարավոր սցենարները և դրանց հետևանքները, առանց հուզականության: Չեմ ուզում խոսել նրա մասին, որ արդեն քանի տարի է՝ այս աղետի մասին խոսում ենք շատերս, չեմ ուզում խոսել նրանից, թե ինչպես այս մահաբերները շարունակեցին իշխել, չեմ ուզում մեղադրել ժողովրդին, առանձին խմբերի, դաշնակիցներին, այլ խոսել այս պահին այս կետից մեր անելիքներից, գիտակցելով, որ առանց սրանց հեռացման որևէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ և ինքնախաբեություն եմ համարում: Եվ ուրեմն ինչպե՞ս սրանց վռնդել և փորձել ազգային կառավարություն ձևավորելով շտկել իրավիճակը: Եթե սա չեն հասկանում ուժային կառույցները (ՊՆ, ոստիկանություն, ԱԱԾ), ապա միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձևակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը: Սահմանին ունենալով այս ծանր վիճակը, նման կոչ անելը չգիտեմ ի՞նչ արձագանք կունենա, իսկ իշխանական քարոզչական մեքենան վստահաբար կլծվի՝ համոզելու մարդկանց, որ ընդդիմությունն, իբրևէ թե, օգտագործելով այս ծանր վիճակը, աթոռակռվով է զբաղված (իհարկե շրջանցելով այն փաստը, որ այս ծանր վիճակի պատասխանատուն իրենց ապիկար դավաճանական կառավարման արդյունքն է) ու հետագա է՛լ ավելի ցավալի արդյուքների մեղավոր կարգել նման կոչեր անողներին: Հասկանու՞մ է արդյոք մեր հասարակությունն այս ամենը, պատրա՞ստ է արդյոք դուրս գալ փողոց և ստիպել սրանց հեռանալ, մի կողմ դնելով եկրորդական հարցերը: Բողոքի նախկին ալիքների արդյունքները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, լայն շերտերը չէին գիտակցում ահագնացող աղետի հետևանքները. արդյո՞ք վերջին օրերը փոխեցին դա»: