▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ անես` կսովորեն քեզանից,Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում. Անի Սամսոնյանը՝ Մետրոյի միջադեպի մասին

 

Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով երեկ Մետրոյում տեղի ունեցած միջադեպին, երբ երիտասարդ աղջիկը վարչապետի բաժանած հանրաքվեի «Այո»–ի բուկլետը պատռեց և նետեց Փաշինյանի ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է.

«Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:

Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով` «դուխ անի» խախտելու, այ հոգեկանն ու բարոյականը` չեն խոստանում:

Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտեք ի՞նչ եղավ: Հեղափոխություն:

Ի՞նչ եք ուզում: Գիշեր ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:

Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ Գևորգ Պապոյանին, ով պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում... Ամաչում եմ ձեր փոխարեն»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին