▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ արժեն պոռնիկները Բագրատունյաց պողոտայում. գաղտնի նկարահանում

Օրեր առաջ «Առաջին լրատվական»-ը գաղտնի տեսաձայնագրել է դեպի Երրորդ մաս տանող ճանապարհին ընկած տարածքում' Երևանյան լճի դիմաց, որտեղ երեկոյան ժամերին հավաքվում են մարմնավաճառները: Ներկայանալով որպես հաճախորդ՝ մեր օպերատորին հաջողվել է պարզել, որ նրանց մատուցած ծառայությունների գինը տարբեր է՝ նայած թե դրա մեջ ինչ է մտնում:

Մարմնավաճառներից մեկն, օրինակ, նշում է, որ ծառայության արժեքը 15.000 դրամ է' առանց «մինետի», մյուսը՝ 20.000 դրամ՝«մինետով»: Ի դեպ, բոլորը միաձայն նշեցին, որ իրենց մոտ ոչ մի սեռավարակ չկա, նրանք շաբաթական մի քանի անգամ ստուգվում են, իսկ մեկն էլ մատնացույց անելով իր ձեռքը՝ որպես մաքրության ապացույց նշեց, որ արյուն վերցնելիս այնպես են ծակել, որ մինչև հիմա կապտած է:

Նշենք, որ տարածքը հսկվում էր ոստիկանների կողմից, և մարմնավաճառի պնդմամբ՝ հենց նրանք են իրենց տանում ստուգվելու:

Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ տարբեր տարիքի մարմնավաճառներ գրեթե ամեն օր ստուգվելու նպատակով այցելում են իրենց կենտրոն: Նշեցին նաև, որ նրանք գալիս են և՛ սեփական կամքով, և՛ ոստիկանների, և շատ հաճախ նաև ինչ-որ բանապացուցելու համար՝ հենց իրենց հաճախորդների ուղեկցությամբ: Մեր այն հարցին, թե որ սեռավարակն է այժմ ամենատարածվածը, պատասխանեցին՝ բոլորն անխտիր, այդ թվում՝ նաև ՁԻԱՀ-ը:

Ի դեպ, մեզ ասացին նաև, որ սեռավարակների տարեկան ներկայացվող թվերը հաճախ շատ քիչ են, որովհետև դրանք միայն պաշտոնական տվյալներ են, մոտմի այդքան էլ չգրանցված դեպքեր են լինում:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում ամենատարածված սեռավարակներից ենգոնորեան, սիֆիլիսը, ինչպես նաև՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Սրանց բուժման համար՝ կախված նրանից, թե հիվանդությունը, որ փուլում է գտնվում, անհրաժեշտ է ստանալ բուժման կուրս, որը ենթադրում է տարատեսակ հակաբիոտիկների ընդունում: Իսկ արդեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում խնդիրը մի փոքր ավելիբարդ է՝ ժամանակին չհայտնաբերելու դեպքում կարող ես լուրջ խնդիրների առաջ կանգնել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ժամանակ առ ժամանակ ոստիկանությունն օրենքով իրեն լիազորված շրջանակներում իրականացնում է պրոֆիլակտիկ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, այդ թվում՝ և մեր նշած տարածքում. «Ոստիկանները մարմնավաճառներին տանում են ստուգելու՝սեռավարակաների տարածումը կանխարգելելու նպատակով, և եթե լինում են խախտումներ՝ մարմնավաճառները ենթարկվում են վարչական պատասխանատվության»:

Հայաստանում ծանոթությունների նպատակով կան մի շարք էլեկտրոնային կայքէջեր, և այդ ծանոթությունների վերջը հաճախ հենց սեռական հարաբերություններն են լինում: Անգամ ռուսական կամ արտասահմանյան կայքերում ազատ վարքի հայ աղջիկները՝ «Թիթիզիկ Դինուլիկ», «Թիթեռնիկ Քրիստիկ» և այլ կեղծանուններով,շատ են գրանցվում: Զրույցի ընթացքում պարզ է դառնում թե՛ նրանց իսկական անունը, թե՛նրանց մատուցած ծառայության գինը:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Արմինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սեռավարակն ամենաառաջին հերթին տարածվում է հենց մարմնավաճառների միջոցով: Նրան շատ են դիմել հղի կանայք, ում մոտ վարակն անցել է ամուսնուց: Բժշկի պնդմամբ՝ սեռավարակըմարդուն փոխանցվում է միայն սեռական հարաբերությունների հետևանքով. «Եթե դու հագնում ես այդ մարդու շորը, նստում զուգարան, ապա վարակվելու հնարավորություն, միևնույն է, չկա, սեռավարակը մարդուն անցնում է միայն սեռական հարաբերությունների հետևանքով: Նշեմ նաև, որ հղի կնոջ մոտ սեռավարակ լինելու դեպքում երեխան շատ հավանական է, որ ծնվի գայլի երախով, նապաստակի շրթունքով, իսկ եթե երեխային լույս աշխարհ բերում է բնական ճանապարհով և ոչ կեսարյան հատումով՝ ապա հնարավոր է կինը կորցնի տեսողությունը: Ընդհանրապես մարմնավաճառների հետ ցանկացած տեսակի հարաբերություն ունենալուց առաջ անհրաժեշտ է անպայման ստուգել նրա մաքրությունը, կամ գոնե պաշտպանվել, որովհետև տղամարդու սխալը հաճախ կարող է բացասական ազդել իր ընտանիքի, կնոջ և նույնիսկ ապագա երեխայի համար: Ավելացնեմ նաև, որ նույնիսկ պաշտպանվելու դեպքում հնարավոր է պահպանակը պատռվի ևվարակվես, այդ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս վակաված կնոջ հետ հարաբերություններից խուսափել: Ինքնին մարմնավաճառությունը, որպես երևույթ, Հայաստանում, անշուշտ, տարածված է, բայց դրա վատ հետևանքներն ընտանիքի փլուզման պատճառ կարող են դառնալ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին