▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Փաշինյան

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով:

Այս մասին նա հայտարարեց այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, որ այսօր ընթանում է Մերգելյան պուրակի դիմաց:

«Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես դրա վրա հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը, բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ընդգծեց, որ այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքի, չունի ժողովրդի լեգիտիմությունը: «Երևանի ավագանու ընտրություններում մենք պիտի լուծենք համապետական և համազգային խնդիր»,-նշեց նա՝ հավելելով, որ հաղթող թիմը մեծ պատասխանատվություն է ստանձնելու:

Վարչապետը գտնում է նաև, որ պետք է ուժեղացվի հանրաքվեների ինստիտուտը, որպեսզի հասարակությունը մասնակցություն ունենա կառավարման գործընթացում:

Կարդացեք նաև՝ Տվեք ինձ այդ մանդատը, որ ես գնամ այդ հարցը լուծեմ. Նիկոլ Փաշինյան

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին