Armlur.am-ը հարցազրույց ունի դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք.
Նոյեմբերի 5-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը։ Հատուկ մենահամերգի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանելու «Forbidden Saints» խումբը։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ դուդուկահարը։ Նա նաեւ նշեց, որ համերգին մասնակցելու են սիմֆոնիկ նվագախումբը, Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ «Ասեմ, որ ներկայացնելու եմ մի շարք նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ հին հայկական, ավանդական երգերի գործիքավորումներ, միջնադարյան տաղերի մշակումներ։ Սպասվում է նաեւ հետաքրքիր լուսաձայնային շոու։
Ինչպես ինքն է նկատում, հայ հանդիսատեսը զուլալ երաժշտության կարիք շատ ունի։ Հարցին, թե Հայաստանում համերգներ կազմակերպելիս ինչ դժվարությունների է հանդիպում արտիստը, դուդուկահարը պատասխանեց. «Մեր երկրում ամեն ինչն է դժվար իրականացնել, բայց, ինչպես ասում են, ինչ չի անում քիչ փողը, անում է շատ փողը (ծիծաղում է)։ Ամեն դեպքում, պետք է նաեւ ասեմ, որ նույնիսկ լավագույն էֆեկտներ ունենալու պարագայում եթե արտիստը դուրս գա բեմ ու չկարողանա հանդիսատեսի սրտի հետ խոսել, տապալված է, այդ բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում