«Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում, նա չգիտեր իր իրավունքները, վախենում էր դիմել իրավապահներին, ասում էր՝ հարևաններն ինչ կասեն։ Իրեն պիտի բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, իսկ սադիստը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է»,- ԱԺ-ում ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները:
Հավելենք, որ ԱԺ-ում քննարկվում է «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: