▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է անելու Միհրան Ծառուկյանը «Դժվար ապրուստ»-ից հետո

Միհրան Ծառուկյանն առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքներում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրներից. «Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք»,- այս մասին երգիչը պատմել է Բրավո.am-ին:

«Դժվար ապրուստ»-ում Գոռի դերակատարը նշել է, թե իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հանգստանալու, ուրիշ հետաքրքրությունների համար գրեթե ժամանակ չի ունենում. «Հիմա այնքա˜ն շատ են համերգներն ու նկարահանումները, բայց շուտով, երբ սերիալն ավարտվի, որոշել եմ մարզադահլիճ հաճախել ու սպորտով զբաղվել: Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս հանգստանալու գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ: Մեկ-մեկ հոգնում եմ, թեեւ ինձ տրամադրում եմ, որ պետք է աշխատեմ: Արդեն երկու տարի է` չեմ հանգստացել, ուզում եմ այս ամռանը գոնե հինգ օրով մեկնել հանգստի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին