▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը
Այս հարցը մեր հայրենակիցներից շատերին է տանջում։ Ի վերջո, ինչի՞ է ձգտում Ադրբեջանը` խաղաղ գոյակցության, թե՞ շարունակական պատերազմի։
Մենք, իհարկե, ուզում ենք տևական կանուն խաղաղություն, որ կարողանանք ուշքի գալ հոգեբանորեն ու ֆիզիկապես, վերականգնենք մեր ռազմական կորուստները, ստեղծենք իրական ազգային իշխանություն, որը կունենա ազգային ծրագիր և ուժեղ, զանգացող պետություն կառուցելու ձգտում։
Իսկ ի՞նչ է մտածում Ադրբեջանը։
Ադրբեջանը լավ է հասկանում, որ մենք երբեք բարեկամ երկրներ չենք լինի։ Սովետական 70 տարիների ընթացքում թեպետ կային առանձին բարեկամության դեպքեր, բայց ընդհանուր առմամբ Կրեմլի ճնշման տակ էին երկու երկրները հանդուրժում միմյանց, տեղի էին ունենում բազմաթիվ սպանություններ ու բախումներ, որոնց մասին չէր խոսվում։
Հիմա էլ այդպես կլինի։
Ադրբեջանը լավ է հասկանում, որ երբեք ադրբեջանցիները չեն կարող հանգիստ գալ ու ապրել Հայաստանում, նույնկերպ հայերը չեն կարողանա ապրել Ադրբեջանում։ Դա բացառված է։ Բոլոր այդ խոսակցությունները սոսկ քաղաքական տրյուկներ են և ճնշման միջոցներ։
Նույնկերպ Ադրբեջանը լավ է հասկանում, որ ինչպես իր տարածքով հայերը չեն կարողանա ազատ երթևեկել, այնպես էլ իրենք չեն կարողանա Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան։ Գուցե օտար զորքի ներկայությամբ 1-2 տարի լռություն լինի, բայց դա կայուն չի։
Հետևաբար ի՞նչ է ուզում Ադրբեջանը։
Ադրբեջանը ձգտում է Նախիջևանի հետ ցամաքային կապի համար Հայաստանից գրավել և իր տիրապետման տակ վերցնել Հայաստանի հարավային շրջանները, որոնք բացի ճանապարհից, նաև հարուստ հանքեր են' մոլիբդեն, պղինձ, ոսկի, ուրան...
Հիմա Ադրբեջանի և Թուրքիայի համար լավագույն ժամանակն է այդ քայլին դիմելու համար, ու եթե կարողանա գրավել Հայաստանի տարածքի մի մասը, մենք կկոտրվենք շատ երկար ժամանակով։ Չենք կարողանա ուշքի գալ, քանի որ մշտապես թշնամու բռունցքը կլինի մեր գլխավերևում։
Չեմ կարծում, թե հենց հարավի վրա կլինի հարձակում, բայց այնպես կանեն, որ Հայաստանի իշխանությունը շտապի կապիտուլյացիա ստորագրել ու հանձնել։ Դա Նիկոլի մոտ լավ է ստացվում։
Ի՞նչ անել։
Արագ ինքնակազմակերպվել։ Արցախի ամբողջական կորուստը հնարավոր կլինի հետ բերել, եթե հիմա կարողանանք ինքնակազմակերպվել և լուրջ դիմադրություն ցույց տանք թշնամուն, կարճ ժամանակ անց' 10-15 տարի հետո կկարողանանք նաև անցնել Արցախի ազատագրման։
Պետք է բեկում մտցնենք այս ամբողջ գործընթացում, և այդ բեկումը նախ մեր գլխում պետք է մտցնենք, մեր գիտակցության ու հոգեբանության մեջ։ Մենք խեղճ ու թույլ ժողովուրդ չենք, մեզ դավաճանաբար հանձնել են, ուստի պիտի կարողանանք ջարդել այդ պարտվողական մոտեցումը։
Հայաստանի բանակի, ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներին. վերջապես պետք է հասկանաք, որ Նիկոլը ձեզ էլ է հանձնելու, եթե հիմա հետ չկանգնեք դավաճանական ու նյութապաշտ ճանապարհից։ Նիկոլը ձեզնից սարսափում է, ու եթե դուք ձեր մեջ ուժ գտնեք` ՈՉ ասելու պարտությունների պայմանավորված շարքին, հավատացեք, մի քիչ մաքրված կլինեք անցյալի չարիքներից։
Ուժային կառույցները կարող են ժամերի ընթացքում կանխել ամբողջ շղթան։
Ադրբեջանը վերջին 10 օրում արդեն 2-րդ զորավարժությունն է անում հարձակողական նպատակներով, հետևողական հանդիպումներ է ունենում այլ երկրների զինվորական ղեկավարության հետ, քննարկում ռազմական համագործակցության հարցեր, ուշադրության կենտրոնում կրկին Պակիստանն ու Թուրքիան են։
Մենք կարող ենք կանխել աղետը, հավատացեք, կարող ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին