▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռենկո»-ի հետ. 300 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կասկածի տա՞կ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր երկրի էներգետիկ անվտանգության և սակագնային քաղաքականության վրա:

Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ և հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:

 

Նշենք, որ այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնել է Իտալիա՝ նոր ներդրումային ծրագրերի «հետևից»:

Օպերատիվ.am-ն այս առիթով գրել էր, թե մինչ կառավարության կողմից փորձ է արվում եվրոպական երկրներին ներգրավվել ՀՀ-ում ներդրումներ կատարելու մեջ, պոտենցյալ ներդրումային ծրագրերը կասկածի տակ են հայտնվում: 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպում էր ունեցել «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ, որի ժամանակ քննարվել էր ՀՀ-ում Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ նոր ներդրումային ծրագրի իրականացման հարցը: Հաջողելու դեպքում կստեղծվեր մոտ 1000 նոր աշխատատեղ: 

Կայքը նաև գրել էր, թե մինչ փոխվարչապետը սլաքներնն ուղղում է այլ ընկերությունների կողմը, պոտենցյալ ներդրողները ցանկանում են հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածության իրականացումից, իրենց  հայտնի է դարձել, որ 300 մլն դոլար գնահատվող խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը դեռ չմեկնարկած արդեն իսկ կասկածի տակ է դրվում: 

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին