Պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քարվաճառում օրեր առաջ հանդիպել եմ մարդկանց, ովքեր այրում էին իրենց բնակարաններն ու ցավով արձանագրում, որ դատարկված և այրվող բնակարաններն իրենք ձեռք էին բերել հիփոթեքային վարկավորման միջոցներով: Եվ հիմա ստացվում է, որ մարդիկ զրկվել են իրենց տնից, բայց ունեն վարկային պարտավորություն: Ինչպե՞ս են լուծվելու գրավադրմամբ, հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած և հայտնի փաստաթղթով Քարվաճառի հանձնումից հետո Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վարկային խնդիրները. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պարզաբանումը»:


