▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գործ ունի գլամուռապաշտ ու ինտելեկտի հետ ակնհայտ խնդիրներով Անի Քոչարը «Ժառանգության» ցուցակի 10-րդ հորիզոնականում

Ժառանգականներին երբ ասում ես՝ թիմ չունեք, նեղվում են, հետդ կռիվ են տալիս: Բայց կարծում եմ Ժառանգության ցուցակը, որով կուսակցությունը կգնա Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, թիմ չունենալու վառ ապացույցն է: Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե ինչ գործ ունի գլամուռապաշտ ու ինտելեկտի հետ ակնհայտ խնդիրներով Անի Քոչարը ցուցակի 10-րդ հորիզոնականում: Ի՞նչ գործ ունի երգիչ Արթուր իսպիրյանը 8-րդ հորիզոնականում: Մնում էր Շպռօտ-ին էլ ցուցակի առաջին հորիզոնական կարգեիք ու ամեն ինչ իր տեղը կընկներ: Էլ գյոզալ Արմեն Մարտիրոսյանին ինչի՞ եք փչացնում: Այս ամեն ինչը շատ ծիծաղելի է: Չեմ ուզում պատկերացնեմ, թե ժառանգական այս կուռ թիմն ինչպես կբռնաբարի քաղաքս, երբ հաջողի ընտրություններում:

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ  «Ժառանգությունը» ներկայացրել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների իր ցուցակը, առաջին տասնյակում ընդգրկված   են  հետևյալ անձինք.

1 Արմեն Մարտիրոսյան

 2. Անահիտ Բախշյան

 3. Մեսրոպ Մովսիսյան

 4. Ստյոպա Սաֆարյան

5. Գագիկ Բաղդասարյան

 6. Արթուր Գասպարյան

 7. Դավիթ Սանասարյան

 8. Արթուր Իսպիրյան

 9. Կարլեն Ալեքսանյան

 10. Անի Քոչար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին