«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես շրջակա միջավայրի մասնագետ կամ երկրաբան չեմ, բայց ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը (ով պիտի ինձ դրա համար ֆռենդներից հեռացնի՝ կներեք ու ցտեսություն): Էդ մարդն Ամուլսարի մասով ինչ խոստացել էր, արել է ու մանրամասն հիմնավորում է իր մոտեցումը: Իշխանություն-քաղաքացիներ հարաբերությունների ազնիվ ձևաչափ է: Բայց ինձ համար իրապես մտահոգիչ էր խաղաղ ցույցի նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Բաղրամյան 26-ին մոտիկ չթողնելն ու ԱԺ-ի բակը փակելը մի տեսակ` «Սերժիկ հեռացիր» վանկարկումների հետ էր ասոցացվում:
Հ.Գ. Ինձ համար այս պատմության մեջ հանքից կարևոր է հարցի ժողովրդավարական կողմն ու իշխանությունների ազնվությունը»:
Դիտեք նաև՝