▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ հանդիպած բացառապես բոլոր գյումրեցիները հայհոյում էին նիկոլին ու քննադատում հրապարակում զվարճացող մասսային»

Ալեքս Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գրելու եմ կոպիտ, ով վիրավորվեց թող կապնվի հետս ավելի կոպիտ ձևով պատասխանը տամ։

Արդեն սկսվել են գարշահոտ գրառումները կապված Գյումրիում երեկ տեղի ունեցած Թաթայի համերգի հետ։

Սկսվեցին քննադատությունները, թե բա` էս էր գյումրեցու թասիբը, գյումրեցիները տժժում են, թուրքին աղ ու հացով դիմավորող գյումրեցիները և այլն։

Պատասխանեմ։

Նախ երեկ Գյումրիում ասեղ գցելու տեղ չկար։ Կենտրոնական հատվածի բացառապես բոլոր թաղամասերում մեքենաների ու ավտոբուսների բազմաքանակ կայանումներ էին։ Մարդիկ իրենց տներ չէին կարողանում մտնել, որովհետև ինչ-որ մի դեգենեռատ իր մեքենան կանգնեցրել էր ուրիշի ավտոտնակի մուտքի դիմաց ու գնացել էր համերգ։

Երեկվա համերգին երևի մեծ հաշվով մի 1000 գյումրեցի լինեին 120.000-անոց քաղաքից։

Բոլորը Շիրակի մարզի գյուղերից էին, Երևանից և Հայաստանի այլ մարզերից։ Երեկ ոչ պաշտոնական տվյալներով Գյումրի են այցելել 20-ից 35 հազար մարդ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։

Հատուկ գրում են այն անասունների համար, ովքեր կրկին անգամ փորձում են գյումրեցու թասիբը սմբակահարել։ Երևանում տարեկան մի քանի տասնյակ միջոցառումներ են լինում` համերգներ, գինու փառատոն, ձվածեղի փառատոն, պանրի փառատոն, տոլմայի փառատոն, չգիտեմ էլ ինչ գրող ու ցավի փառատոն... և ամեն ինչ նորմալ է։ Սեպտեմբերի 27-ին Եռաբլուրը արցունքների հեղեղ է, բայց մի քանի հարյուր մետր այն կողմ հրավառություն ու երաժշտություն է թնդում։ Մենք լուռ ենք մի տեսակ։

Բայց հենց մի օր Գյումրիում միջոցառում է լինում, միանգամից գյումրեցուն հոշոտում են ու անթասիբ որակավորում։

Դուք որ իսկական գյումրեցու թասիբի 5%-ն ունենայիք, հիմա գոնե մարդ կլինեյիք ու նման գրառումներ ու մեկնաբանություններ չէիք թողնի։

Ինչ մնում է թուրքին աղ ու հացով դիմավորող գյումրեցուն։ Հատուկ նման բաներ գրող ու խոսող եզզզերի համար ասեմ`

1920 թվականին, երբ թուրքերը մտնում են Գյումրի, հեղափոխականների գրասենյակի նախկին ղեկավար Զավառյանի աղջիկը` Նուշիկ Զավառյանն իր մի քանի ընկերների հետ գնում է աղ ու հացով թուրքերին դիմավորելու։ Նուշիկ Զավառյանը ծնունդով լոռեցի էր։

Մեկնաբանություն գրելու փոխարեն պատմություն կարդացեք այ ուլեր։

Մի լոռեցի և մի քանի տխմարների պատճառով հերիք է գյումրեցուն պիտակավորեք` թուրքին աղ ու հացով դիմավորող։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է պիտակավորել նաև ձեզ, ասելով, որ եթե դուք չգիտեք պատմությունն ու 10 հոգու պատճառով 120.000 մարդ եք պիտակավորում, ուրեմն եթե դու տգետ ապուշ ես, ստացվում է քո ողջ ազգ ու բարեկամները տգետ ապուշնե՞ր են։

Այդ համերգին ներկա գտնվողների 95%-ը նիկոլական ու նիկոլի նախիրի հետ հատուկ նկարվելու համար գալացող բիոզանգվածն էր։

Ինչպես միշտ նիկոլը գալիս է Գյումրի, մարզերից ավտոբուսներով իր հետ բերում է իր նախիրին, իսկ հետո բոլորը խոսում են, թե գյումրեցիներն են հավաքվել հրապարակում։ Երեկ ինձ հանդիպած բացառապես բոլոր գյումրեցիները, սկսած խանութների աշխատողներից, տաքսիների վարորդներից մինչև սովորական անցորդ ու ծանոթ մարդ` հայհոյում էին նիկոլին ու քննադատում հրապարակում զվարճացող մասսային։

Ես հասկանում եմ, որ գյումրեցու ****** քաղցր է, բայց հերիք է այդ ****** ծամեք։

Հ. Գ. Կներեք կոպիտ գրելուս համար, բայց երբ վիրավորում են գյումրեցուն, գյումրեցին չի կարող լռել»։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին