▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իմանանք՝ կարող է տանը գլխին զենք են դրել․ Մարուքյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

«Նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ համարվող պատգամավորների գրավոր քվեարկության կարգը, այժմ հնարավորություն ունեն գրավոր քվեարկել միայն գործուղման մեջ գտնվելիս, մնացած դեպքերում չունեն, բայց կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք իրավիճակի, երբ պատգամավորներն իրավունք չունեն իրենց լիազորություններն իրացնել: Այս կարգավորումը լուծում է այս խնդիրը»,- նշել է նա:

/filemanager/uploads/2019/08/week-4/edmon_maruqyan.jpg

Անդրադառնալով այս նախագծին Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց․

«Էդ ոնց եք պատկերացնում պատգամավորին, որ չտեսնենք: Ի՞նչ իմանանք՝ կարող է տանը գլխին զենք են դրել: Այս նախագծով դուք ձեր իշխանության տակ ռումբ եք դնում»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին