▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ իմաստ ունի բանակցելը և հերթական անգամ աշխարհի առաջ խայտառակ լինելը. «ՀԺ»

«Ողջ հաջորդ շաբաթվա ընթացքում Երևանը հագեցած է լինելու եվրոպական միջոցառումներով: Երկուշաբթիից չորեքշաբթի Երևանում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, իսկ հինգշաբթի-ուրբաթ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն է տեղի ունենալու: Այս միջոցառումների ընթացքում, դրանց կուլիսներում Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները փորձելու են գտնել մի հարցի պատասխան. որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ հարաբերությունների ռեստարտ իրականացնել, կամ ավելի ճիշտ՝ հաղթահարել այն ճգնաժամը, որ ծագեց 2013 թվականին Սերժ Սարգսյանի արած ոչ անհայտ հայտարարությունից հետո:


Երբ Ռուսաստանը Ուկրաինայից պոկեց Ղրիմը և սկսվեց Դոնբասի պատերազմը, Եվրոպայում սկսեցին հասկանալ, եթե Ռուսաստանը այսպես վարվեց հսկայական Ուկրաինայի հետ, Հայաստանի համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները կարող էին շատ ավելի աղետալի լինել: Ուկրաինական ճգնաժամի շարունակական խորացումը Հայաստանի վիճակն ավելի ընկալելի դարձրեց ԵՄ-ի համար, և վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ չինովնիկները սկսեցին Հայաստանի հետ նոր բանակցություններ ձեռնարկելու ուղիները մտմտել:

 

Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումը կախված է ոչ այնքան ԵՄ-ից կամ Հայաստանից, որքան Ռուսաստանից: Եթե Ռուսաստանն ասի ոչ, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի նույնիսկ ամենաանմեղ փաստաթուղթը: Ու հիմա հայ և եվրոպացի դիվանագետների առաջ չափազանց նուրբ խնդիր է դրված, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որին Ռուսաստանը չի ասի ոչ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում քիչ չեն դիվանագետները, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում է ասելու ոչ անկախ նրանից, թե ինչ գրված կլինի այդ փաստաթղթում: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի բանակցել–բանակցելը և հերթական անգամ աշխարհի առաջ խայտառակ լինելը: Պրագմատիկներն ասում են, որ իմաստ ունի, այս ընթացքում Հայաստանը կհասցնի Եվրամիությունից մի 400 միլիոն եվրո օգնություն պոկել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին