▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունեն Վանեցյանները Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից,-այս վերնագրով հոդվածում, որ հրապարակել է Սիվիլնեթը, նշվում ,է որ ԶՊՄԿ-ի 75 տոկոս բաժնեմասը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբին։ Իսկ Մաքսիմ Հակոբյանի կողմից նախկինում տնօրինած 12,5 տոկոսը՝   կիպրոսյան ընկերությունների միջոցով, որոնցից մեկի հետ նույն հասցեում գրանցված է  Վանեցյաններ ընտանիքին պատկանող  ընկերությունը, անցել է շվեյցարացի Ժան ժակ Բաֆեին, որն, ըստ էության, իրավաբանական ծառայություններ մատուցող անձ է։

Սիվիլնեթն, այս առիթով, մանրամասնել է․  «ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերության միանձնյա մասնակիցը Շվեյցարիայի քաղաքացի, Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆֆեն է (Jean Jacques Louis Paul Buffet)։ Մեծ է հավանականությունը, որ ԶՊՄԿ-ի 12,5 տոկոս բաժնեմասի ղեկավարն  այնուհանդերձ այս անձը չէ, այլ զուտ իրավաբանական ծառայություն մատուցող և ընկերություններ գրանցող անձ է (proxy person): Ժան Ժակ Բաֆեն տնօրեն, որոշ դեպքերում նաև բաժնետեր է օֆշորային մի շարք ընկերություններում։ Նույն իրավիճակն է ընկերության տնօրենի դեպքում։ Համացանցում որևէ տեղեկություն չկա Բաֆեի գործունեության մասին, բացի այն, որ փաստաթղթերով նա տարբեր ընկերությունների բաժնետեր կամ տնօրեն է։ ՍիվիլՆեթը փոստով հոկտեմբերի 15-ին մի քանի հարցից բաղկացած գրություն էր ուղարկել Ժան Ժակ Բաֆեին, սակայն մինչ այժմ պատասխան չկա։ Ժնևում ՍիվիլՆեթի գործընկերը եղել է այն հասցեում, որտեղ գրանցված է Ժան Ժակ Բաֆեն, նաև նկարահանում կատարել տարածքից։

Մեզ հաջողվեց պարզել ԶՊՄԿ բաժնետերերից «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդի» հետ կապված երկու ուշագրավ դրվագ։ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում այն գրանցված է 77 Strovolos Center հասցեում։ Նույն հասցեում է գրանցված մեկ այլ ընկերություն՝ Triendotto Investments Limited-ը։ Այս ընկերությանն է պատկանում Ուկրաինայում քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի արտադրության բիզնես, որը անհաջողության է մատնվել։ Ըստ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ Triendotto Investments Limited-ը պատկանում է Կարեն և Արմեն Վանեցյաններին։ Նրանք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներն են։ Ուկրաինական մամուլն անցյալ տարի սկսեց գրել նաև, որ Կարեն և Արմեն Վանեցյանների տրանսպորտային այս բիզնեսը տապալվել է, և նրանք մեկնել են Շվեյցարիա՝ մշտական բնակության»։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նշենք, որ հրապարակումն ուշագրավ է նաև այն առումով, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էին, որ Ամուլսարի դեմ պայքարը մեծ հաշվով  կապված է Հայաստանում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ և այդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի։ 

Հատկանշական է, որ ԱԱԾ-ն, որի տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանի բարեկամներն, ըստ նշված հրապարակման, ԶՊՄԿ-ի բաժնետեր են հանդիսանում, կառավարության նիստից հետո վարչապետի հայտնի  խոսքից հետո՝ չբացահայտեց Ամուլսարի գործունեությունը խոչընդոտելու հետևում կանգնած իրական մարդկանց ու նրանց շարժառիթները։ 

Ստորև ներկայացվող տեսանյութում՝ Ժնևում ՍիվիլՆեթի գործընկերը եղել է այն հասցեում, որտեղ գրանցված է Ժան Ժակ Բաֆեն, նաև նկարահանում կատարել տարածքից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին