▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ կապ ունի Սուրբ Սարգսի մասունքն է, թե ոչ. կարևորը` ինչքան տուրիստ կգա». Գարեգին Բ

 

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպման մասին՝ անվանելով այն ողբերգակատակերգություն:

Ճարտարապետ Արմեն Հախնազարյանի հետ հանդիպելով Գարեգին Բ-ին և ներկայացնելով ՈՒշիի Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման ընթացքը, խոսք էր գնացել նաև խորանի տակ հայտնաբերված աճյունի մասին, որից որոշ մաս ուղարկվել էր Անգլիա՝ տարիքը պարզելու:

Լսելով աճյունի մասին՝ Կաթողիկոսը հետաքրքրություն ցուցաբերեց՝ ասելով. «Ո՞ւր են, ո՞ւր են այդ ոսկորները»:

«Իմանալով, որ ոսկորները Արմեն Հախնազարյանի մոտ են պահված մինչև Անգլիայից տարիքի վերաբերյալ պատասխան ստանալը, Կաթողիկոսը ձեռքը դրեց ճակատին և ասաց, որ նեղվեց: Ես ասացի, բայց, սպասեք, պատասխանը թող գա, և եթե տեղեկություն լինի, որ դրանք 1-ին դարի հնություն ունեն, նոր կարելի է ենթադրություն անել և այդ ոսկորները վերագրել Սուրբ Սարգսին: Կարող է դրանք 200 տարվա ոսկորներ են միայն: Այդ խոսքիս վրա Վեհափառը խոժոռվեց, առաջ եկավ և ասաց հետևյալը. «Դա ի՞նչ նշանակություն ունի: Դուք չեք իմանում, թե ինչքան տուրիստ կգա»: Դրանից հետո այս թեմայով այլևս խոսելու բան չկար»,- ասել է Կարապետյանը, հավելելով, որ այս տարի լուր ստացավ, թե Էջմիածնից Երևանի Սբ. Սարգիս եկեղեցի են բերել Սուրբ Սարգսի մասունքները՝ ենթադրելով, որ դրանք հենց այն են, որոնք Արմեն Հախնազարյանն օրեր անց փոխանցել էր Վեհափառին:

Այնուհետև Գարեգին Բ-ն պատմել է, թե ինչպես կարելի է «մասնատել Գրիգոր Լուսավորչի աջը՝ ունենալով միանգամից մի քանի օրիգինալ աջ»:

Սամվել Կարապետյանը ներկայացրել է նաև Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գուծ չունեմ» արտահայտության մանրամասները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին