▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կարող ենք անել, որ հայրենիքում մնացած մարդկանց ակնկալիքներն արդարացնենք. Սերժ Սարգսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ  Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ:

Անցկացրած խորհդրակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ ընտրություններից հետո կառավարությունը  ձեռնամուխ է եղել երկրի  առջև ծառացած պրոբլեմների լուծմանը, որոնցից ամենահիմնականը սահմանամերձ բնակավայրերում եղած խնդիրների լուծումն է... 

«Մենք ավարտեցինք նախընտրական փուլը, ընտրությունները կայացան, և մենք ստացանք մեր ժողովրդի վստահության քվեն: Հիմա ամբողջ կառավարությամբ, պետական մարմիններով, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներով ձեռնամուխ ենք եղել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Մեր հանրապետության բոլոր բնակավայրերում խնդիրներ կան, և ակնհայտ է, որ դրանցից շատերը միանման են: Դրանք նույնաձև լուծումներ են պահանջում, բայց հիմնական խնդիրներից մեկը մեր սահմանամերձ բնակավայրերում եղած պրոբլեմների լուծումն է, որովհետև այդ պրոբլեմներին գումարվում են մշտապես տեղի ունեցող հրադադարի խախտումները, որոնք մի կողմից լարվածություն են մտցնում, մյուս կողմից հավելյալ վնասներ են պատճառում մեզ: Այսինքն՝ հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա: Մենք բավականաչափ արտոնություններ ենք տվել մեր սահմանամերձ համայնքներին: Կցանկանայի հասկանալ, նաև ձեզնից լսել, թե որքանո՞վ են գործում այդ արտոնությունները, օգտակա՞ր են դրանք թե՞ ոչ, ավելի ճիշտ՝ օգտակարության աստիճանն ինչպիսի՞նն է և ընդհանրապես, ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որպեսզի մեր հայրենակիցներին՝ մեր քաղաքացիներին ու գյուղացիներին, ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի, ակնկալիքով, որ մենք շատ ավելի արդյունավետ կաշխատենք, կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել:

Մեր կառավարությունն ամբողջովին պատրաստ է տեղերում գործնական աշխատանքի: Կցանկանայինք, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի ակտիվ լինեն և ավելի իրատեսական:

Գիտեմ, որ հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել մեկ այլ տարածաշրջանում: Պաշտպանության նախարարն ինձ այդ մասին ասել է և ես վստահություն ունեմ, որ այս կառույցն իրականում կարող է օգտակար լինել»,-ասել է  Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին