▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ լավություն չեն արել, երբ հրավիրել են այդ միջոցառմանը. Արմեն Աշոտյանն արձագանքում է  

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը:

Image may contain: 5 people

Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին:

Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի.

1. Ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին 
2. ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը:

Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար:

Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից, մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո:

Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը:

 

 

 

 

 

 

 

 

Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժաղովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով:

Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական Խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների:

Ասում եմ սա, որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում:

Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին