▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ մեսսիջ է ուղղում Միքայել Մինասյանը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Միքայել Մինասյանը սիրում է խոսելուց եւ գրելուց կիրառել սիմվոլիզմ, հավանաբար դրանից զերծ չի նաև իր վերջին հոդվածը։ Ընդ որում այստեղ խորհրդանիշները հավանաբար զետեղված են ոչ թե տեքստում, այլ նկարում։ Դե տեքստը կարելի է ասել ստանդարտ, որևէ նորություն չէր պարունակում, հիմքում դրված էր քաղաքական հայտնի «բաժանիր և տիրիրի» տեխնալոգիյի ֆորմուլան, որը մշտապես կիրառվում է հայկական քաղաքական սեգմենտում, մասնավորապես վերջինն տարիներին օրինակ «Սևեր եւ սպիտակներ», «նախկիններ եւ ներկաներ» եւ այլն։ Ուղակի այս անգամ դա մատուցվեց «Հայերը ընդդեմ հայախոսների» էտիկետկայի տակ։ Ու դե վերջում էլ՝ հոդվածի հանրագումարը, որ «Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում»։ Ընդ որում չի բացատրվում օդում կախված հիմնական հարցը, թե որն է իր պատկերացրած այդ լուծումը, հաշվի առնելով որ անգամ Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո մինչև Նիկոլ Փաշինյանը հայկական ոչ մի իշխանություն այդպես էլ չկարողացավ ապահովել ոչ միայն դիվանագիտական այնպիսի լուծում, որը ընդունելի կլիներ հայ հասարակության համար, այլ կարելի է ասել ընդհանրապես չապահովեց դիվանագիտական ոչ մի լուծում։ Ինչևէ, եթե կտրվենք բուն տեքստից, ապա շատ ավելի խորհրդանշական էր տեքստին կից կոլաժը, բաղկացած երկու լուսանկարներից։ Ու եթե ողջ հայ հասարակությունը, իհարկե, ծանոթ է աջ կողմի նկարին, որտեղ պատկերված է Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա չեմ կարծում թե լայն զանգվածները ծանոթ են կալաժի ձախ կողմի նկարին։ Իսկ այդ նկարում պատկերված է ռուս զինվորներին նվիրված Սան Ստեֆանոյի (ներկայիս Ստամբուլի Եշիլկեյ թաղամասը) տաճար հանգստոցը, որը կառուցվել էր 1898 թվականին ի հիշատակ 1877-78 ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորների, ում աճյունները եւ ամփոփված էին այդտեղ։ Երբ Օսմանյան կայսրությունը 1914 թվականին մտավ Առաջին աշխարհամարտի մեջ, հենց առաջին գործողություններից մեկը այդ տաճարի պայթեցումն էր, քանի որ իրենց համար դա թուրքերի խայտառակության խորհրդանիշն էր։ Ընդ որում պայթեցման այդ գործընթացը տեսանկարահանված է, եւ «Սան Ստեփանոյում ռուսական հուշարձանի բնաջնջումը» ֆիլմը հանդիսանում է թուրքական կինոմատոգրաֆիայի առաջին հիմնադիր ֆիլմը։ Այնպես որ, չեմ կարծում, որ պատահական է, որ Միքայել Մինասյանը իր տեքստին եւ Արցախի Ազգային ժողովի շենքի բավականին մռայլ լուսանկարին կից ընտրել է մի տաճարի լուսանկար, որը վերջում պայթեցվել է, քանի որ չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ եթե Բաքուն մինչև վերջ հասնի իր ուզածին, ապա նույնպես տաճար նմանակող Արցախի Ազգային ժողովի շենքը չի կրկնի Սան Ստեֆանոյի ռուսական տաճարի ճակատագիրը։ Այնպես որ, տվյալ պարագայում սիմվոլիմզի միջոցով ինչ մեսսիջ է ուղղում Միքայել Մինասյանը՝ եթե ոչ այն թե ինչպիսի ճակատագիր է սպասվում Արցախին եւ իր խորհրդանիշին․․․
P.s. Ընդ որում, Սան Ստեփանոն մոտավորապես նախաՍեևրն է։ Ինքը եղել ա բավականի ոգևորող նախապայմանագիր, որով ոգեւորվեցին Օսմանյան կայսրության դեմ ելած մի շարք ժողովուրդներ, այդ թվում և հայերը, ում ոգեւորությունները ուղակի փոշիացավ Բեռլինի կոնգրեսում, որտեղ եւ կնքվեց հիմնական պայմանագիրը, Բեռլինի տռակտատը։
P.s.s Լուսանկարում Սան Ստեֆանոյի տաճար-հանգստոցի պայթեցումն ա․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին