▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նամակ է Փաշինյանը գրել Պուտինին․ մանրամասներ

Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն նամակ է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ Մոսկվան և Երևանը պայմանավորվածություն են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մատակարարումը վերսկսելու վերաբերյալ։

«Կար մանրամասն նամակ, որտեղ շարադրված էր հայկական կողմի տեսակետը [Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ]։ Այդ ժամանակ մեծ աշխատանք էր տարվում Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքը վերականգնելու ուղղությամբ», - ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը փոխանցում է URA.RU-ի թղթակիցը։

Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ այս աշխատանքը հաջողվել է։ Սակայն հումանիտար օգնության մասին համաձայնագիրը չխանգարեց ռազմական գործողությունների վերսկսմանը, եզրափակել է Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ Փաշինյանն ու Պուտինը վերջին նամակից հետո չեն շփվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին