▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նոր աշխատանք է գտել Զարուհի Փոստանջյանը

 

Ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում: ԱԺ ընտրություններում չառաջադրված, իսկ Երևանի ավագանու ընտրություններում նախնական շեմը չհաղթահարած Զարուհի Փոստանջյանը նոր աշխատանք է գտել:

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա բացել է իր փաստաբանական գրասենյակը:

«Փաստաբանական գրասենյակը քաղաքացիաիրավական, վարչական և քրեական իրավահարաբերությունների ոլորտներում մատուցում է իրավաբանական ծառայություններ, որոնք ուղղված են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»,-գրել է  մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին