▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նպատակով է Արցախ մեկնել ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը. պարզաբանում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Դեն Բիլզերյանն իր հոր, եղբոր, ընկերուհիների, ինչպես նաև  Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ  ուղղաթիռով մեկնել է Արցախ: «Հայկական ժամանակ»-ը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի ու վերջինիս հատկացված ռազմաօդային ուղղաթիռի տրամադրման վերաբերյալ զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Իսկ ի՞նչ նպատակով է Բիլզերյանն այցելել Արցախ:

- Ինչքան գիտեմ՝ նա այստեղ է ճանաչողական այցով: Ուզում է ծանոթանալ իր պատմական հայրենիքի մի մասի հետ: Մենք ողջունում ենք այդպիսի պատրաստակամությունը: Կարծում եմ, որ ընդհանրապես լավ կլիներ, որ յուրաքանչյուր հայ գոնե տարին մեկ անգամ պարբերաբար այցելեր Արցախ ու մայր Հայաստանի տարբեր վայրեր:

 

 

 

 

 

 

 

 

-Պարոն Բաբայան, իսկ Դեն Բիլզերյանն իր հետ ինչ-որ խորհրդանշական նվեր բերե՞լ է Արցախ:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ: Կարծում եմ, որ ինքը գալիս է, եւ ընդհանրապես, հանրաճանաչ մարդիկ, որ գալիս են Արցախ, դա արդեն ինչ-որ կարեւոր քայլ է, որպեսզի Արցախն էլ ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Որովհետեւ այդ մարդկանց ճանաչում են, եւ երբ ինքը գալիս է Արցախ ու մարդիկ տեսնում են, որ ահա, հանգիստ երկիր է, սա շատ կարեւոր է իմիջի համար, վարկանիշի: Եւ կարծում եմ՝ այս տեսանկյունից այցը շատ կարեւոր է: Թե չէ այստեղ ոչ մի քաղաքական կամ այլ ենթատեքստ չկա: Պարզապես, մարդը գալիս է՝ տեսնելու իր հայրենիքի մի մասը:

 

 

 

 

 

 

 

- Ապրիլյան պատերազմի օրերին խոսվում էր այն մասին, որ Դեն Բիլզերյանը զինամթերք է ուղարկել Արցախ: Նման բան իրականում եղե՞լ է: 

- Ես չգիտեմ, տեղյակ չեմ այդպիսի փաստերից: Իրենից կարող եք հարցնել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ինչպես է Դեն Բիլզերյանը ՀՀ օրհներգի ներքո ստանում հայկական անձնագիր

Դեն Բիլզերյանն ու Քոչարյանի որդին՝ Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում

Ինչպես է Դեն Բիլզերյանը սկուտեր վարում Սևանա լճում

Դեն Բիլզերյանն ու նրա ընկերուհին ընթրում են Սամվել Ալեքսանյանի ռեստորանում

Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ՀՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռով. Արծրուն Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին