▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նվեր են ցանկանում ստանալ մարտի 8-ին Սիլվա Հակոբյանը, Նարինե Դովլաթյանը և Էմմին

Դիտեք նաև՝

Մարտի ութին մնացել է հաշված օրեր և անհրաժեշտ է արագ մտածել, թե ինչ պետք է նվիրել մեր սիրելիներին: Իսկ մեր հայտնիների երկրպագուներին  ASEKOSE.amշարունակում է տեղեկացնել, թե ինչը կարող է ժպիտ պարգևել իրենց սիրելիներին:

Սիլվա Հակոբյանին նյութական ոչինչ հարկավոր չէ. նրան ժպիտ կպարգևի նաև շնորհավորանքը` հեռախոսազանգի կամ հաղորդագրության տեսքով, իսկ եթե դա նյութականին է վերաբերում` Սիլվան ցանկանում է ընտրել դա ինքնուրույն. «Ինձ համար ամենահիշարժան նվերն այն էր, երբ ես մարտի 8-ին առաջին անգամ նստեցի ղեկին և հավեսով խփեցի պատին»,- ասաց Սիլվա Հակոբյանը: Իսկ Նարինե Դովլաթյանը տարբերվում է բոլորից. «Ես չեմ սիրում նվերներ ստանալ տոներին, մանավանդ մարտի 8-ին, ապրիլի 7-ին. ինձ ավելի հաճելի է ստանալ նվերներ ոչ տոնական օրերին»:  Իսկ մտաբերել մարտի 8-ին ստացած ամենահիշարժան նվերը, Նարինեն  չկարողացավ: Էմմին էլ չի առանձնացնում որևէ  նվեր. հարազատ մարդկանցից ստացած ցանկացած նվեր թանկ է երգչուհու համար:

Շարունակելի...

Հեղինակ` Գրիգոր Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին