▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ որ պետք է` բանակցում ենք. Նիկոլ Փաշինյանի պատասխանը` ԲՀԿ-ական պատգամավորին

Այսօր՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը հարց տվեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախի հիմնախնդրի մասին:

Աբովյանի խոսքով` «Բարգավաճ Հայաստանը» կարծում է, որ անպայման բանակցությունների հիմնաքարը, ֆունդամենտը պետք է լինի Արցախի հանրապետության դե ֆակտո կարգավիճակի միջազգայնորեն դե յուրե լեգիտիմիզացիան, և այդ դե յուրե լեգիտիմիզացիայի վրա արդեն կառուցել կոնստրուկցիան:

Նիկոլ Փաշինյանը հարցի շուրջ բավականին կոշտ խոսեց, նրան զարմացրեց Աբովյանի հարցի ձևակերպումը. 

«Ինձ զարմացրեց, որ դուք ասում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն է, իսկ հայության շրջանում որևէ մեկը կա՞, որ այլ դիրքորոշում ունի: Ես լավ չեմ պատկերացնում դա»:

Փաշինյանը նաև պնդեց` ոչ մեկ թող չասի ինչ եք բանակցում, ինչ-որ պետք է` այն էլ բանակցում ենք. 

«Մեզնից կարո՞ղ են պատասխան պահանջել, այո՛ կարող է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ՀՀ ժողովուրդը մեզ տվել է վստահության քվե, որ մենք գնանք, բանակցենք: Մեզ ոչ մեկ չի կարող ասել` ի՞նչ եք բանակցում, ասում եմ` ինչ որ պետք է` բանակցում ենք»,- հայտարարեց վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին