▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ պայմաններով է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը հանձնվել Սասուն Միքայելյանին. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ Հրազդանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող ավտոգազալցակայանը փոխանցվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:

Operative.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սաշիկ Սարգսյանի Հրազդանի ավտոգազալցակայանը Սասուն Միքայելյանին հանձնելու դեպքից:

 

 

 

 

 

 

 

Գազալցակայանը հանդիսացել է «ՀայՌուսգազարտ»-ի (այժմ «Գազպրոմ Արմենիա») սեփականությունը և վարձակալական հիմունքներով տրված է եղել Սասուն Միքայելյանին, իսկ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո այն վերցրել են Միքայելյանից և վարձակալության հանձնել Սաշիկ Սարգսյանին: Վերջերս այն կրկին հետ է վերցվել Սաշիկ Սարգսյանից և վարձակալության հիմունքներով հանձնվել Սասուն Միքայելյանին: 

Հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո Սաշիկ Սարգսյանը Հրազդանի՝ Սասուն Միքայելյանին պատկանող գազալցակայանը վերցրել էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին