▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ քայլեր են արվում ԿԲ-ի տնօրինվող ոսկու պաշարները վերականգնելու համար

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կողմից 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե քայլեր արվո՞ւմ են տարիներ առաջ (2004թ.) ԿԲ-ի տնօրինվող ոսկու պաշարները վերականգնելու համար:

 «Մենք արդեն երկու տարի աշխատում ենք շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, արդեն իսկ վերջին ակորդներն են, ու շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվեն բանկային ոսկու ձուլակտորներ։ Մեր ոսկի արտադրողները հնարավորություն կունենան ոսկին հանձնել այդ գործարանին և արդյունքում ստանալ բանկային ձուլակտորներ կամ ուղղակի վաճառել գործարանին:Մենք էլ հնարավորություն կունենանք հայկական դրամով ոսկի գնել շուկայից». - պարզաբանել է ԿԲ նախագահը՝ սկզբում հիշեցնելով, որ խոսքը 1,6 % բանկային ոսկու պաշարների մասին էր:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին