▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ ստացել ենք Սերժ Սարգսյանից որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի. Փաշինյանը՝ ԼՂ մասին

 

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք», - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում:

Վարչապետի խոսքով՝ հեղափոխությունից հետո «նոր փաստաթուղթ չի ձևավորվել»: «Մենք պետք է գտնենք լուծում իմ առաջարկած բանաձևի շրջանակում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, -

«Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, և մենք հետևողականորեն մեր դիրքորոշումը պաշտպանելու ենք»:

«Հարց է եղել, թե արդյոք մենք շարունակելու ենք բանակցությունները այն կետից, ինչ կետում թողել էր Սերժ Սարգսյանը, մենք ասել ենք, որ, ոչ, որովհետև այն, ինչ որ մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ԼՂ հարցի կարգավորման ձևերի համար կան ամենատարբեր տեսակետները: «Փուլային և փաթեթային ասելով, պետք է նաև հասկանանք՝ ինչ ենք հասկանում: Փաթեթային ասելով ի՞նչ ենք հասկանում, հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մեկ ժամո՞ւմ, փուլային ասելով ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ, սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին