Ինձ զարմացնում է Նիկոլ Փաշինյանի՝ հոգեկան խանգարման հասցնող ձգտումը՝ ցույց տալու, թե որևէ բան տեղի չի ունեցել, ինքը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չի ստորագրել, Շուշին չի հանձնել, 5000 տղաներին չի սպանել: Նիկոլը փորձում է ապացուցել, որ երկիրը ևս սկսել է մոռանալ այդ մասին: Եվ որպես ասվածը հաստատող հանգամանք՝ նա հայտարարել է, որ փետրվարի առաջին 15 օրերին ավելի շատ ՀԴՄ է տպվել, քան՝ անցած տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
«Եթե նույնսիկ դա ճիշտ է, դա որևէ բան չի նշանակում: ՀԴՄ-ների թվի ավելացումը ֆինանսական կայունության մասին չի վկայում: Դա հայտնի է նույնիսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից մի քանի ժամ առաջ այլ հայտարարություն էր արել երկրում աղետալի տնտեսական վիճակի մասին:
Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլն ու նախարարը չեն հակասում միմյանց: Նրանց համար իրականում բացարձակ միևնույնն է, թե ինչ է տեղի ունենում երկրում, նրանց համար կարևոր է հարաբերականորեն հավաստի որևէ դրական բան ասել՝ հույս ունենալով որ ոչ կրթված մասսան կհավատա իրենց: Հիշեք Արծրունի հաղթական զրույցները»,-գրել է նա: