▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ ասաց, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին շատ կարևոր ու էական է։

Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն:

«Ամենատարբեր գաղափարներ կարող են առկա լինել, բայց եթե կլինի այնպիսի լուծում, որին ես ոչ թե հակված կլինեմ ասել «այո», այլ որին ես կմտածեմ, որ գուցե չարժե ասել «ոչ», ես կվերցնեմ այդ տարբերակը, կքննարկեմ առաջինը ՀՀ և Արցախի ԱԽ-երի հետ, ԱԺ-ների հետ և ժողովրդի հետ», -ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այդ պայմանը ժողովրդի հետ ինքը կապել է դեռ 2018թ-ին:

«Այսինքն ես ի սկզբանե Արցախի հարցի կարգավորման այնպիսի հրապարակային պայման եմ կապել ժողովրդի հետ, որ այստեղ որեւէ շահարկման տեղ չի կարող լինել:

Իսկ կարո՞ղ է Հայաստանի կառավարությանը կամ վարչապետը Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ: Այս հարցը դուք ինձ չեք տալիս, դուք ձեզ եք տալիս, իսկ դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը:

Որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցային սեղանի շուրջ նստածը ներկայացնում է ժողովրդին եւ ասում՝ եթե կլինի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, այդ ժամանակ էլի կգանք ժողովրդի հետ խորհրդակցելու: Ինչի Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ: Էդ ո՞վ է էդ մարդը, ուզում եմ իմանալ»,-նշեց Փաշինյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին