▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է Երևանի գլխավոր «գայիշնիկի» ազատման պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ ճանապարհային ոստիկանությունում պարբերաբար կադրային փոփոխություններ են տեղի ունենում, սակայն արմատացած արատավոր երևույթներն արմատախիլ անել չի հաջողվում, բացառությամբ որոշ ճանապարհային ոստիկանների՝ քաղաքացիների հետ քաղաքակիրթ շփման, որն էական դեր չի խաղում կոռուպցիայի առկայության պարագայում: Թերևս այս փոփոխությունների տրամաբանության շրջանակում էլ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի պաշտոնանկությունն անակնկալ էր, ինչը ցնցեց նրա «երկրպագուներին», որոնք ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ են՝ շոուբիզնեսից մինչև լրատվադաշտ: Մինչ նրանք ափսոսանք էին հայտնում «չկոռումպացված», «հալալ քրտինքով» հարստացած երիտասարդ պաշտոնյայի պաշտոնանկության կապակցությամբ և ցավագին «ինչու»-ներ սփռում համացանցում, ոստիկանության լրատվականը հայտարարեց. «Այս կադրային փոփոխությունը դիտել միայն բարեփոխումների շրջանակում»: Այս պարզաբանումը նշանակում է, որ համակարգի բարեփոխմանը խոչընդոտել է Արսեն Արշակյանը, նրան խելքի բերելու ջանքերն ապարդյուն են եղել, և մնում էր նրանից ազատվելը: Երեկ ՃՈ ոլորտում նրա կոլեգաները պնդում էին, թե Արսենի հետ ոչ մի «չեպե» չի եղել, նորմալ է աշխատել ու որոշել է դիմում գրել՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Ավելի ուշ լուր տարածվեց, թե արտակարգ իրավիճակների նախարարություն է գնում: Ասացին նաև, թե իր նոր վերադասի՝ ՀՀ ՃՈ պետ Արտակ Հարությունյանի հետ յոլա չի գնացել, որը պաշտոնավարում է արդեն 4 ամիս և այստեղ է եկել դատախազությունից: Համակարգին քիչ թե շատ ծանոթ մարդը շատ լավ գիտի՝ այս ստորաբաժանումում անգամ շարքային «գայիշնիկները» կամավոր իրենց գործը չեն փոխի այլ ոլորտում ավելի բարձր պաշտոնի հետ:

Առավել ևս, որ Արշակյանը համարվում էր Վովա Գասպարյանի «լյուբիմչիկը», և համակարգում առկա արատավոր երևույթների դեմ գասպարյանական պայքարը մշտապես շրջանցում էր նրան: Անգամ ամիսներ առաջ՝ 2014-ի հոկտեմբերին, այդ ստորաբաժանումում ոստիկանապետը ժողով հրավիրեց ու վերից վար անարգանքի սյունին գամեց չուղղվող «գայիշնիկներին», և դրա արդյունքում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանը լքեց պաշտոնը, ով մինչ այս պահը կադրային ռեզերվում է: Իսկ Արսեն Արշակյանը դարձյալ անձեռնմխելիների թվում էր: Ի՞նչ է փոխվել հիմա:

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին