ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե ինչու աշակերտները չպետք է մոտենան գրատախտակին։

Դպրոցականները գրատախտակի մոտ չեն կարող գնալ, քանի որ մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ:
«Ուղեցույցում մենք նաեւ հորդորել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանցել, լինի դա գիրք, գրիչ, թե մեկ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման գործընթաց ռիսկի մեծացում է բերում»,-ընգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ռիսկը կարող է մեծանալ նաեւ այն դեպքում, երբ դասամիջոցներին երեխաները դուրս գան:
Անդրեասյանը հատուկ խոսեց նաև դասամիջոցներին աշակերտներին դուրս չթողնելու կարևորության մասին՝ նշելով, որ դա չանելու դեպքում ռիսկերը մեծանալու են:
«Այսօր գործ ունենք 400 հազար աշակերտի հետ, ուստի առանձին դպրոցներում չկանոնակարգված իրավիճակների հանրային հետևանքները կարող են լինել շատ ավելի զգալի»,-շեշտեց Անդրեասյանը։


