Օպերայի շրջակայքում լրագրողները հարց տվեցին Բագրատ Սրբազանին. «2018-ին պառկած և կանգնած իրավապաշտպաններ ունեինք, այսօր ինչո՞ւ չեն նկատվում այդ իրավապաշտպանները»: «Փող չենք տվել»,- պատասխանեց Սրբազանը: *** Օպերայի շրջակայքում լրագրողներից մեկը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին. -Էս պատնեշներն ինչի՞ համար են: -Վախկոտ ստախոսների,- պատասխանեց շարժման առաջնորդը: -Գնալով ավելանում են այս պատնեշները, նշանակում է վախե՞րն էլ են ավելանում,- կրկին հարցրեց լրագրողը: -Նշանակում է` շարժումը մարում է,- հեգնեց Սրբազանը: *** |
Լրագրողների հարցին, թե վարչապետի թեկնածուի հարցում հստակություն կա՞, Բագրատ Սրբազանը պատասխանեց՝ կլինի։ Հստակեցնող հարցին` կա՞ն քննարկումներ, նա պատասխանեց. «Այո, շատ, կան, և այսօր էլ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում է եղել, բոլորն իրենց կարծիքները ներկայացրել են, խոսել են, ընդհանուր համախոհություն գոյություն ունի մեկ անձի շուրջ»։ *** |
«Մի երկրում որի Կառավարության ղեկավարը պիտի այ էս տեսակ գնա գործի, հանդիպման, միջոցառման, լավ է, որ չգնա: Սա ամոթ է: Մարդ չպիտի հասնի էս աստիճանի»,- Օպերայի շրջակայքում հավաքված քաղաքացիների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը` նկատի ունենալով Փաշինյանի` բազմահազար ոստիկաններով շրջապատված տեղաշարժը: *** «Այս պահին արձանագրեցինք մեր ուղերձը, որ Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի: Ժողովրդական պատով ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է վկայում: Այս շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա` լինեն երկրի ներսում, թե արտաքին հարաբերությունների վրա: Մեր մտքերը պղտորել են, թե մենք անզոր անկամ մարդիկ ենք, բայց դուք այս օրերին հակառակն եք ապացուցում, որ դուք մերժում եք այդ բոլորը, մերժում եք` վկայելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պիտի լսի, որ ինքը սուտ է խոսել, մոլորեցրել է ժողովրդին: Ստի մերժումը լինելո՞ւ է, թե ոչ»,- Օպերայի մոտ, դիմելով ներկաներին, ասաց Բագրատ Սրբազանը: *** |
«Իր քմահաճույքների պատճառով այս մարդկանց` ոստիկաններին կանգնեցրել է` իրենց հայրենակիցների հետ առճակատվելու: Բայց ոստիկանության վերնախավը հաճույք է ստանում այս վիճակից: Վախեցա... Մի ոստիկանության փոխոստիկանապետը որ Կարեն Հակոբյանը լինի, դե ոստիկանության վիճակը պատկերացրեք ինչ կլինի»,-ասաց Բագրատ Սրբազանը: |
«Ինչո՞ւ չեն երևում 2018-ի իրավապաշտպանները». «Փող չենք տվել». Բագրատ Սրբազանը` լրագրողի հարցին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
![«Հլը դեռ 2019-ին գիտեի մարդամեկի մասին երգը»](http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-2/Gevorg_Petrosyan.jpg)
ավելին
![Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել](http://asekose.am/filemanager/uploads/2024/04/week-3/tavush_1.jpg)
ավելին
![Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-3/ara_ayvazyan.jpg)
ավելին
![«Եթե նման հանձնարարական լինի, ես կգնամ Բաքու, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ». Աղազարյան](http://asekose.am/filemanager/uploads/2019/11/week-3/hovik_aghazaryan.jpg.jpg)
ավելին
![Փաշինյանն այցելել է Հայաստանի և Թուրքիայի սահման](http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-5/nikol_pashinyan.jpg)
ավելին
![«Եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն](http://asekose.am/filemanager/uploads/amn_despanatun.jpg)
ավելին