▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Իսոն սպանել Մոսոյին. «Ժամանակ»

«Ինչպես հայտնի է, քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանության վարույթից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ: Իսկ պատճառների մասին ոչինչ չասվեց: Սակայն հայտնի է, որ ԱԱԾ-ն պատահական գործեր չի քննում, եւ երբ գործը ոստիկանությունից տեղափոխվում է ԱԱԾ, նշանակում է դրա համար լուրջ հիմքեր կան: Այդ հիմքերը հիմնականում վերաբերում են խոշոր փողերի:

«Ժամանակի» տեղեկություններով, հենց դա է պատճառը, որ ԱԱԾ-ում հիմա ավելի շատ կենտրոնացած են ոչ թե այն բանի վրա, որ հիմնավորեն հիմնական մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը, այլ պարզեն Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառները, ինչը կարող է լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա:

Ինչ վերաբերում է Մոսոյի դիակի որոնողական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են: Առաջիկայում փորձ է արվելու կրկին կենդանի խոզ նետել դիտահորը, որտեղ ենթադրվում է, որ Իսոն նետել է Մոսոյի դիակը: Նշենք, սակայն, որ նախկինում արդեն երկու նման փորձ արվել է, սակայն ապարդյուն: Նույնիսկ խոզին ամրացված հեռախոսի ազդանշաններն են անհետացել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին