▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Լավրովն այցելում Հայաստան

Ռուսաստանցի մասնագետները, այդ թվում նաև զինվորականները մուտք կունենան Պենտագոնի ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա, գրում է «Коммерсантъ» պարբերականը։ Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Երևանում նոյեմբերի 10-11-ը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի ժամանակ։ «Պայմանավորվածությունը հիմնական է: Մնում է համակարգել ավարտական շտկումները»,- հավելել է պարբերականի զրուցակիցներից մեկը:


     ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ արդիականացված լաբորատորիայում կիրականացվեն կենսաբանական հետազոտություններ, կուսումնասիրվեն վիրուսներն ու շտամները, որոնք գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցում:
     Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի սահմաններից դուրս «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է ապահովել, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունն իր համար դառնա բաց: Մոսկվան կասկածանքով է նայում փակ հետազոտական կենտրոնների գործունեությանը, նաև այն պատճառով, որ դրանց արդիականացումն ու սարքավորումների ֆինանսավորումն արվում է Պենտագոնի միջով: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման հայկական ազգային կենտրոնի արդիականացման համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին