▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է միսը անհրաժեշտ երեխայի սննդակարգում և ինչ կլինի դրա բացակայության արդյունքում

 

Ճիշտ սնվելը կարևոր է յուրաքանչյուր տարիքում առողջ մնալու համար: Հատկապես երեխաները պետք է ուտեն  ամենաօգտակարն ու ամենահամեղը: Այս կարծիքը տարածված է շատերի մոտ:  Բայց ինչ է պետք անել, եթե առողջ սնվելու մասին ձեր  պատկերացումները   չեն համապատասխանում, այսպես ասած, առողջապահական նորմերին: Կարելի է արդյոք երեխաներին դարձնել բուսակեր դեռ փոքր հասակից, արդյոք ճիշտ է միս չուտելը և ինչու,  ներկայացնում է Aroxj.am-ը:
Գոյություն ունեն  անփոխարինելի սնուցիչներ, որոնք  նույնիսկ դիետաների հետևելու ժամանակ չպետք է բացակայեն մեր սննդակարգից: Դրանցից շատերը մտնում են մսամթերքի բաղադրության մեջ: Այդ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում պետք է պարբերաբար  լրացնել:
Սա հատկապես կարևոր է մանկահասակ երեխաների համար, քանի որ աճի և զարգացման գործում դրանց դերը մեծ է, այսինքն մսի օգտագործումը երեխաների համար ավելի կարևոր է, քան մեծահասակների:   Դրանց  պակասը կարելի է լրացնել՝ ուտելով միս, ձուկ, թռչնամիս: Երեխաների սննդակարգից մսամթերքը հանելու դեպքում թուլանում է նրանց դիմադրողականությունը, մկանները լավ չեն զարգանում: Բուսակերները կարծում են, որ սպիտակուցների պակասը հնարավոր է լրացնել սննդակարգում օգտագործելով ընդեղեն, սոյա և կաթնամթերք: Այո, դա հնարավոր է, միայն թե մեծահասակների դեպքում, այլ  ոչ թե երեխաների:
Ճարպերի անհավասարակշռություն
Ճարպաթթուները նույնպես անփոխարինելի են  օրգանիզմի համար և խիստ անհրաժեշտ: Բուսակերների կարծիքով բուսական ճարպերն ավելի օգտակար են, քան կենդանականը: Այս հարցում ևս նրանք չեն սխալվում, միայն թե երեխաների համար  պետք է ավելի շատ օգտագործել կենդանական ճարպեր. դա նրանց օրգանիզմի համար ավելի օգտակար է:
Բանն այն է, որ բուսական ճարպերի բաղադրության մեջ ավելի շատ կա օմեգա 6 և ավելի քիչ օմեգա 3 ճարպաթթուներ: Երկուսն էլ շատ կարևոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:
Վիտամինային անբավարարություն
Բուսակերները հիմնականում ունենում են վիտամին  D-ի անբավարարություն: Նույնիսկ այն երեխաները, ովքեր պետք է ունենան որոշակի սննդային սահմանափակումներ, հիմնականում աշնանը և ձմռանը վիտամին  D-ի ընդունման անհրաժեշտություն են ունենում: Բուսակերները դրա անհրաժեշտությունն ունենում են տարվա բոլոր ամիսներին:  Բուսական ճարպերի մեջ բացակայում է վիտամին  B12-ը, որիպակասը օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ` անեմիա, նյարդային խանգարումներ և այլն: Վիտամինային  այս խմբի պակասը արտահայտվում է ցրված սկրելոզով, այսինքն հիմնական ախտանիշը դա է:
Հանքանյութերի պակաս
Բուսական սննդի կողմնակիցները իրենց երեխաների համար ստեղծում են ևս մեկ խնդիր: Այդպիսի սննդակարգը  հանգեցնում է նաև հանքանյութերի պակասի, դրանցից հիմնականը երկաթն է: Ճիշտ է մսամթերքի մեջ այն շատ չէ, սակայն ինչ-որ չափով լրացնում է դրա պակասը:  Երկաթի պակասը դառնում է անեմիայի զարգացման պատճառ: Այս խնդիրն արտահայտվում է քաշի կորստով և թթվածնի պակասով: 
Իդեալական սննդակարգ երեխաների համար
Երեխաների սննդակարգում բուսական սննդի պակասը կարելի է լրացնել հետևյալ սննդատեսակներով`
Միրգ, հատապտուղներ, բանջարեղեն, ընկույզ
Հավկիթ, կաթնամթերք, բիոհավելումներ, դեղատնից գնված վիտամիններ
Եթե ծնողները գտնում են, որ իրենց երեխան ստանում է վիտամինների, հանքանյութերի անհրաժեշտ չափաբաժին և պետք է այնուամենայնիվ օգտագործի ոչ կենդանական սնունդ, հիմնականում սնվի բուսական սննդատեսակներով, ապա այս դեպքում  պետք է անպայման խորհրդակցել մանկաբույժի և սննդաբանի հետ:

Ճիշտ սնվելը կարևոր է յուրաքանչյուր տարիքում առողջ մնալու համար: Հատկապես երեխաները պետք է ուտեն  ամենաօգտակարն ու ամենահամեղը: Այս կարծիքը տարածված է շատերի մոտ:  Բայց ինչ է պետք անել, եթե առողջ սնվելու մասին ձեր  պատկերացումները   չեն համապատասխանում, այսպես ասած, առողջապահական նորմերին: Կարելի է արդյոք երեխաներին դարձնել բուսակեր դեռ փոքր հասակից, արդյոք ճիշտ է միս չուտելը և ինչու,  ներկայացնում է Aroxj.am-ը:

Գոյություն ունեն  անփոխարինելի սնուցիչներ, որոնք  նույնիսկ դիետաների հետևելու ժամանակ չպետք է բացակայեն մեր սննդակարգից: Դրանցից շատերը մտնում են մսամթերքի բաղադրության մեջ: Այդ օգտակար նյութերի պակասն օրգանիզմում պետք է պարբերաբար  լրացնել:Սա հատկապես կարևոր է մանկահասակ երեխաների համար, քանի որ աճի և զարգացման գործում դրանց դերը մեծ է, այսինքն մսի օգտագործումը երեխաների համար ավելի կարևոր է, քան մեծահասակների:   Դրանց  պակասը կարելի է լրացնել՝ ուտելով միս, ձուկ, թռչնամիս: Երեխաների սննդակարգից մսամթերքը հանելու դեպքում թուլանում է նրանց դիմադրողականությունը, մկանները լավ չեն զարգանում: Բուսակերները կարծում են, որ սպիտակուցների պակասը հնարավոր է լրացնել սննդակարգում օգտագործելով ընդեղեն, սոյա և կաթնամթերք:

Այո, դա հնարավոր է, միայն թե մեծահասակների դեպքում, այլ  ոչ թե երեխաների:Ճարպերի անհավասարակշռությունՃարպաթթուները նույնպես անփոխարինելի են  օրգանիզմի համար և խիստ անհրաժեշտ: Բուսակերների կարծիքով բուսական ճարպերն ավելի օգտակար են, քան կենդանականը: Այս հարցում ևս նրանք չեն սխալվում, միայն թե երեխաների համար  պետք է ավելի շատ օգտագործել կենդանական ճարպեր. դա նրանց օրգանիզմի համար ավելի օգտակար է:Բանն այն է, որ բուսական ճարպերի բաղադրության մեջ ավելի շատ կա օմեգա 6 և ավելի քիչ օմեգա 3 ճարպաթթուներ: Երկուսն էլ շատ կարևոր են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:Վիտամինային անբավարարությունԲուսակերները հիմնականում ունենում են վիտամին  D-ի անբավարարություն: Նույնիսկ այն երեխաները, ովքեր պետք է ունենան որոշակի սննդային սահմանափակումներ, հիմնականում աշնանը և ձմռանը վիտամին  D-ի ընդունման անհրաժեշտություն են ունենում:

Բուսակերները դրա անհրաժեշտությունն ունենում են տարվա բոլոր ամիսներին:  Բուսական ճարպերի մեջ բացակայում է վիտամին  B12-ը, որիպակասը օրգանիզմում կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ` անեմիա, նյարդային խանգարումներ և այլն: Վիտամինային  այս խմբի պակասը արտահայտվում է ցրված սկրելոզով, այսինքն հիմնական ախտանիշը դա է:Հանքանյութերի պակասԲուսական սննդի կողմնակիցները իրենց երեխաների համար ստեղծում են ևս մեկ խնդիր: Այդպիսի սննդակարգը  հանգեցնում է նաև հանքանյութերի պակասի, դրանցից հիմնականը երկաթն է: Ճիշտ է մսամթերքի մեջ այն շատ չէ, սակայն ինչ-որ չափով լրացնում է դրա պակասը:  Երկաթի պակասը դառնում է անեմիայի զարգացման պատճառ:

Այս խնդիրն արտահայտվում է քաշի կորստով և թթվածնի պակասով: Իդեալական սննդակարգ երեխաների համարԵրեխաների սննդակարգում բուսական սննդի պակասը կարելի է լրացնել հետևյալ սննդատեսակներով`Միրգ, հատապտուղներ, բանջարեղեն, ընկույզՀավկիթ, կաթնամթերք, բիոհավելումներ, դեղատնից գնված վիտամիններԵթե ծնողները գտնում են, որ իրենց երեխան ստանում է վիտամինների, հանքանյութերի անհրաժեշտ չափաբաժին և պետք է այնուամենայնիվ օգտագործի ոչ կենդանական սնունդ, հիմնականում սնվի բուսական սննդատեսակներով, ապա այս դեպքում  պետք է անպայման խորհրդակցել մանկաբույժի և սննդաբանի հետ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին