Ինչու՞ է Սերժ Սարգսյանը ցանկանում, որպեսզի Դիլիջանի բիզնես դպրոցում սովորեն նաև ազերի ուսանողներ:
Չեմ ընդունում այդ կեղծ ցույցերը, կոմունիստական ինտերնացիոնալիզմին բնորոշ արտահայտությունները:
Ադրբեջանում հակահայ հիսթերիան օրավուր նոր զարգացումներ է գրանցում, Ադրբեջանն ամենուրեք հակահայ քարոզչությամբ է զբաղվում, Ադրբեջանում սպանում են անմեղ մոլորվածների, մարդկանց դատապարտում են լոկ այն բանի համար, որ հայկական ծագում ունեն:
Իսկ մեր երկրի նախագահն ուզում է, որ ազերիները գան Հայաստան:
Չի՞ վախենում, որ այդ ազերի ուսանողներից մեկն էլ, ռամիլ սաֆարովի արյունակիցը, հենց Դիլիջանում մի նոր Գուրգեն Մարգարյան կգտնի...
Ի վերջո, որտեղի՞ց մեր նախագահին այդ անպարտելի ադրբեջանասիրությունը, երբ հայտարարում է, թե Աղդամն իր հայրենիքը չէ, ուստի պետք է վերադարձնել, երբ որևէ դատապարտող խոսք չի հնչեցնում ադրբեջանական ագրեսիայի առթիվ, երբ հիմա էլ, միայն թե սուտ լինի, Ղարաբաղը զիջում է Ադրբեջանին...
Գիտենք, որ խորհրդային տարիներին սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի հետ, որ ադրբեջանական ԿԳԲ-ում նրան բարի հիշողությամբ են վերաբերում, բայց հիմա այլ իրականություն է:
Եվ Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ սուտ եղբայրասիրությունն ու չհիմնավորված պացիֆիզմը որևէ մեկին պետք չեն...
Իսկ Աղդամը, որի իսկական անունն ԱԿՆ է, իմ հայրենիքն է, բոլորիս հայրենիքն է...
Ինչու՞ է Սերժ Սարգսյանը ցանկանում, որպեսզի Դիլիջանի բիզնես դպրոցում սովորեն նաև ազերի ուսանողներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet