▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը կրիմինալի դեմ անողոք պայքար սկսել. «Հրապարակ»

«ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին լուրերը «դմբոյություններ» են, և հորդորել է քիչ լսել դրանք: Թե որքանով են «դմբոյություն», կհստակեցվի առաջիկա օրերի ընթացքում:

Իսկ մինչ այդ նշենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Գասպարյանին իր պաշտոնին թողնելու գործում մեծ ազդեցություն են ունեցել կրիմինալի դեմ անողոք պայքարելու իր խոստումները: Պատահական չէ, որ վերջին օրերին ուժգնացել է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ իրավապահների պայքարը: Ոստիկանները վերջին օրերին այցելում են օրենքով գողերին, խուզարկում տներն ու ավտոմեքենաները, վերջերս օրենքով գողերից մեկի տնից, որը գտնվում է Ձորաղբյուրում, թմրանյութ են հայտնաբերել: Անկախ վերջնարդյունքից, այս նախազգուշական այցերն արդյունք են տվել՝ քրեական աշխարհում խուճապ է սկսվել:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին