▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են ամուսինները վիճում անկողնում

Մասնագետները փորձել են պարզել, թե ինչու են ամուսինները վիճում անկողնում: Արդյունքում պազրվել է, որ գլխավոր պատճառը ծածկոցի համար պայքարն է:

Վիճակագրական տվյալներով` միջինը 167 զույգեր վիճում են հենց անկողնում: Բացի ծածկոցի համար պայքարից վեճի համար պատճառ են դառնում նաև ամուսիններից մեկի խռմփոցը, որը խանգարում է քնել մյուսին: Սովորաբար գիշերային հանգիստը խաթարողները տղամարդիկ են: Միայն 39 տոկոս դեպքերում է, որ խռմփացնում են երկու զուգընկերները:

Զուգընկերների վեճի պատճառ են դառնում նաև նրանցից մեկի սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը, երեխաներին իրենց անկողնում քնել թույլ տալը և այլն: Ամուսինները վիճում են նաև այն պատճառով, որ չեն կարողանում համաձայնության գալ, թե որ մեկը մահճակալի որ կողմում պիտի քնի և այլն: Կանայք վիճում են իրենց ամուսինների հետ նաև այն պատճառով, որ վերջիններս մինչև ուշ գիշեր անցկացնում են հեռուստացույցի առջև նստած կամ էլ դրա համար չնախատեսված վայրերում թողնում են կեղտոտ բաժակներ, ուտելիքի մնացորդներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին