«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ ԱԺ-ում «մինի խնջույք» են կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորներն իրենց գործընկերոջ՝ Բաբկեն Թունյանի սենյակում են հավաքվել ու շնորհավորել նրան՝ հորեղբայր դառնալու կապակցությամբ:
Տեղեկացանք, որ քիչ թվով պատգամավորներ են եղել եւ համեստ սեղանի շուրջ հավաքվել ու շնորհավորել Թունյանին»: