▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ընտրել Հանրապետական կուսակցությանը. հարցադրմանն անդրադառնում է Էդուարդ Շարմազանովը

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի ամերիկյան համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթելու հնարավորություններին առնչվող հարցադրմանը՝ մասնավորապես նշելով. «ՀՀԿ-ն մեր անկախության գաղափարի ջահակիրներից է: Մենք ունենք գաղափարախոսություն, որն անցել է ժամանակի փորձություն եւ արդիական է այսօր: ՀՀԿ-ն ունի տարածքային կուռ կառույցներ եւ բազում համախոհներ՝ Նոյեմբերյանից մինչեւ Ագարակ: Այդ ամենով հանդերձ մենք երբեք չենք խուսափել մեր սխալները եւ թերություններն ընդունելուց: Ի վերջո, այսօր ՀՀԿ-ն ներկայացել է ամենաիրատեսական ծրագրով ու ամենամրցունակ եւ պատասխանատու քաղաքական թիմով:  Այս ամենով հանդերձ, լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն ունի հաջողություն գրանցելու լուրջ հնարավորություններ: Ընտրությունը ձերն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին