▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ եք քամահրանքով պատասխանում լրագրողներին․․․Հարց՝ Արտաքին հեռախուզության ծառայության ղեկավարին

Ինչու՞ եք քամահրանքով պատասխանում լրագրողներին․․․Հարց՝ Արտաքին հեռախուզության ծառայության ղեկավարին․ Քրիստինե Գրիգորյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

«Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ Սակայն իրավիճակն արագ է փոխվում և մենք հետևում ենք իրավիճակին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությանը, ասաց Արտաքին հեռախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը։
Անդրադառնալով Բաքվում պահցող հայ գերիների հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ գերիների հետ կապված հարցերը ևս եղել են իրենց աշխատանքի թիրախում․ «Արտաքին հետախուզական ծառայությունն իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթը՝ հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել և ներկայացնել քաղաքական ղեկավարությանը, և ձեր կողմից բարձրացված հումանիտար հարցերը՝ գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին