▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Գրիգորյանին գաղտնալսե՞լ են. ինչու է հրաժարական տվել նախկին ՄԻՊ-ը

Առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։

Հայտարարությանը նախորդել է կազմակերպությունների իրավապաշտպանների ու ՏՏ մասնագետների համատեղ ուսումնասիրությունը։ Լրտեսական սարքն օգտագործվել է 2020 թ նոյեմբերից մինչև 2022 թ. դեկտեմբերը։ Ուսումնասիրությանը մասնակցել են Access Now, Citizen Lab, CyberHUB-AM ընկերությունները, բջջային հեռոխոսների անվտանգության հետազոտող Ռուբեն Մուրադյանը՝ Amnesty International-ի անվտանգությա լաբորատորիայի հետ համատեղ։ Նրանք ենթադրում են, որ հակամարտությունը կարող էր նման հետապնդումների պատճառ դառնալ։ Ուշագրավ է, որ այս ցանկում է ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը: Նրա հեռախոսը վարակել են 2022-ի հոկտեմբեր-նոյեմբերին։ Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական տվեց դրանից ընդամենը երկու ամիս անց:

Կապված են այս երկու իրադարձությունները միմյանց հետ, թե ոչ: Մի բան ակնհայտ է, սա ևս մեկ ապացույց  է բավական երկար ժամանակ պտտվող այն լուրերի, որ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը սեփական թիմակիցների հանդեպ հասել է գագաթնակետին: Արդյունքում գաղտնալսվողների ցանկում են անգամ իր թիմի կողմից ընտրված և իր թիմի մաս կազմող պաշտոնյաները: Առնվազն տարակուսելի է, որ նախկին ՄԻՊ-ը պաշտոնից կտրուկ հրաժարվել է՝ իրեն գաղտնալսելուց երկու ամիս անց, թերևս կարելի է ենթադրել, որ Գրիգորյանը կամ կասկածներ է ունեցել կամ ապացույցներ՝ իրեն գաղտնալսելու մասով և այդ հանգամանքը վերջինիս սրտով չի եղել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին