▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էր Հրանտ Բագրատյանը վարչապետի կողքին պաշտոնական ընդունելության ժամանակ

 Armtimes.com-ը գրում է. ՀՀ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Մամուլի հաղորդագրությանը կցված լուսանկարներից երկուսում երեւում է, որ վարչապետից աջ նստած է կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ձախ կողմում՝ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

 Կայքը փորձեց Հրանտ Բագրատյանից տեղեկանալ, թե որն էր այդ ընդունելության ժամանակ իր դերակատարությունը: «Հրավիրել էին, ես եղել եմ հայ-չինական խորհրդարանական պատվիրակության անդամ, հրավիրել էին»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Հարցին՝ վարչապետի կողմի՞ց է եղել հրավերը, Հրանտ Բագրատյանը վրդովվեց. «Ձեզ ի՞նչ, ես չեմ սիրում, որ սկսում են տենց բաներ հարցնել: Ով որ հրավիրել էր՝ նա էլ հրավիրել էր: Սա այն ընկերությունն է, որ հայ-չինական… հին ծանոթներ էին, հրավիրել էին»: Դիտարկմանը, թե տպավորություն էր՝ կառավարությունում նոր կարգավիճակ ունեք, Բագրատյանը զայրացավ եւ հեռախոսն անջատեց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին