▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր Ռուբեն Վարդանյանն ագրեսիվ Նիկոլ Փաշինյանի հետ. պարզվում է նոր իշխանությունը «տրորել է» նրա ոտքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել: Հավաքվածները հիմնականում նախկին իշխանության հետ տարբեր թելերով կապված գործարարներ են, որոնք իրենց հարմարավետ չեն զգում նոր իշխանության օրոք:

Նրանցից շատերը դիտորդի նման եկել, նստել ու հեռացել են: Որոշ մասն էլ իրար հետ զրուցելիս ասել են, որ այլեւս Հայաստանում գումար չեն ներդնի, քանի որ վախենում են` նոր կառավարությունն ավելորդ գլխացավանք պատճառի, իրենք չեն ուզում ճաղավանդակների հետեւում հայտնվելու հեռանկարի գնով ներդրումներ կատարել:

Թերեւս սրանով էր պայմանավորված այն, որ «Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը բավականին ագրեսիվ էր խոսում Նիկոլ Փաշինյանի հետ:

Բացի այդ, պարզվում է` Վարդանյանը նեղացած է նոր իշխանությունից, քանի որ վերջիններս «տրորել են» նրա ոտքը, երբ որոշել են ՀՀ-ում փակել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր Վարդանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին