▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ես պետք է իմ քաղաքում ասֆալտի հարկ տամ մի ծպտված չինովնիկի


Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1 ը։

Վերջին մի քանի օրը գրել եմ եվրոպական երկրներում բնակվող իմ ավտովարորդ ընկերներին։

Նախ ոչ աշխատանքային օրերին՝շաբաթ,կիրակի ավտոկայանատեղիներն հիմնականում անվճար են։

Երկրորդ՝աշխատանքային ժամի ավարտին՝ 18:00 ավտոկայանատեղիներն դառնում են անվճար։Որովհետ արևմուտքում չեն շարժվում սեփական քաղաքացիներից հնարավորինս շատ փող պլոկելու սկզբունքով։

Բայց սա ամենավատը չէ։Պլոկելն պլոկել,գոնե իմանաինք ,որ գումարներն գնալու են են քաղաքային բյուջե,ինչի շնորհիվ հնարավոր կլիներ խնդիրներ լուծել՝թեկուզ հենց տրանսպորտի սուբսիդավորման։Ամբողջ ցավն այն է,որ այս տուրքերի զգալի մասը գնում է մասնավորի գրպանը։

Ինչո՞ւ ես պետք է իմ քաղաքում ասֆալտի հարկ տամ մի ծպտված չինովնիկի։ Ո՞ր տրամաբանությամբ։

Երբեք ծայրահեղական գնահատականների սիրահար չեմ եղել։Բայց նույնիսկ ճորտատիրական ժամանակներում,երբ բատրակներն ֆեոդալի հողերով անցնելու համար հարկ էին տալիս,նրանք գիտեին,որ հողը ֆեոդալի սեփականությունն է։
Իսկ Երևա՞նը։

Սա վայրի լիբերալիզմ չէ,ինչպես պնդում է իմ ընկեր Արծվիկ Մինասյանը։Սա ընդհանրապես լիբերալիզմ չէ։Փարիզը կամ Բրյուսելը պակաս լիբերալ քաղաքներ չեն քան Երևանը,բայց այնտեղ քաղաքի ասֆալտը չի հարստացնում մասնավորին,միմյայն քաղաքի գանձարանը։

Ես հեռու եմ այն մտքից,որ նման մոտեցումը մեր քաղաքապետի համեստ հնարավորությունների ժանրից է։

Պետրոս Ղազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին